Գլխավոր Ավելին

Գիտական լսման զեկուցողը Փառանձեմ Խաչատրյանն էր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողը Պաթանատոմիական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․ Փառանձեմ Խաչատրյանն էր, թեման՝ «Ախտաբանաատոմիական ախտորոշում և եզրակացություն»։

Զեկուցողը անդրադարձավ կլինիկական եզրափակիչ և ախտաբանաանատոմիական ախտորոշումների բնույթին ու կատեգորիաներին, տարամիտումների առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին։

Փառանձեմ Խաչատրյանը խոսեց ոլորտը կարգավորող իրավական ակտերի մասին՝ ներկայացնելով, թե ինչպես պետք է գրագետ և լիարժեք ձևակերպվեն ախտորոշումները և լրացվեն պատմագրերը։

«Գրեթե բոլոր իրավական ակտերում շեշտվում է այն հանգամանքը, որ պատմագրերում առկա գրառումները պետք է լինեն պարզ ընթեռնելի կամ էլեկտրոնային։ Վերջին տարբերակը, ըստ ամենայնի, խրախուսելի է՝ հաշվի առնելով այն, որ բժիշկների ձեռագրերը մեծամասամբ անընթեռնելի են։ Հետաքրքրական է նաև, որ եզրափակիչ ախտորոշումներում արգելվում է օգտագործել հապավումներ։ Սա պայմանավորված է այն իրողությամբ, որ պատմագրերը, էպիկրիզները և այլ բժշկական փաստաթղթերը ըստ անհրաժեշտության կարդում են նաև մասնագիտությամբ ոչ բժիշկներ, ովքեր չեն տիրապետում նմանատիպ տերմինոլոգիային»,-իր զեկույցում նշեց Փառանձեմ Խաչատրյանը։

×
facebook sharing button facebook